Իրանական կայք. Թուրքիան իր քաղաքականությամբ որոշ խմբավորումներին հրահրում է Իրանում անջատողական գործողությունների
Ամերիկացի կոնգրեսականը իրանցի թյուրքալեզու ազարիների և բալուչների վերաբերյալ հանդես է եկել նոր նախաձեռնությամբ:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ԱՄՆ կոնգրեսական Դանա Ռոհրաբաքերը Կոնգրեսին է ներկայացրել մի նախագիծ, որը նախատեսում է Իրանի թյուրքալեզու ազարիներով, ինչպես նաև բալուչներով բնակեցված նահանգներում ամերիկյան ազդեցությունը մեծացնելու և արևմտյան արժեքները քարոզելու նպատակով ռադիո և հեռուստատեսություն հեռարձակել:
Իրանական աղբյուրը նշում է, որ ամերիկացի կոնգրեսականի վերոնշյալ նախաձեռնությունը ուշադրության է արժանացել հատկապես թուրքական ԶԼՄ-ների կողմից, որոնք ակտիվորեն լուսաբանել են այդ տեղեկատվությունը:
«Հատկանշական է, որ վերջին ամիսներին Թուրքիան իր քաղաքականությամբ որոշ խմբավորումների հրահրում է Իրանում անջատողական գործողությունների, նույնիսկ վերջերս Թուրքիան հյուրընկալել է հակաիրանական անջատողական նպատակներ ունեցող խմբավորումներին,-նշում է «թաբնաքի» մեկնաբանը:
Նկատենք, որ Իրանի թյուրքախոս բնակչությունը մեծամասամբ տարածված է Արևելյան Ատրպատական, Արևելյան Ատրպատական և Արդաբիլ նահանգներում, իսկ բալուչները՝ հարավ-արևելքում գտնվող Սիսթան և Բալուչեսթան նահանգում:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՄՆ Կոնգրեսն Իրանի Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգները մասնատելու նախագիծ է մշակել
Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ իրականացնում են Իրանը մասնատելու ծրագիր. Իրանագետի մեկնաբանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում