Ա. Հովհաննիսյան. Կտտանքների ենթարկելու գործելաոճը հատուկ է Ադրբեջանին
Մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ հայ-ադրբեջանական հատվածի չեզոք գոտում Ադրբեջանի քաղաքացին ականի վրա պայթել է: Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարը հայտարարել է, թե նշյալ քաղաքացին ականի վրա պայթելուց հետո վիրավորվել է, ինչից հետո հայ զինծառայողները նրան կտտանքների ենթարկելով սպանել են: Վերոնշյալ հայտարարության առնչությամբ մեկնաբանություններ ստանալու նպատակով Panorama.am-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
«Զինծառայողներին կտտանքների ենթարկելու գործելաոճը հատուկ է Ադրբեջանին: Մենք տեղյակ չենք, թե ո՞վ և ի՞նչ հանգամանքներում է սահմանային գծում ականի վրա պայթել, սակայն միանշանակ կարող եմ պնդել, որ հայ դիրքապահները առնչություն չունեն ԶԼՄ-ներում նկարագրած դեպքերին»,- շեշտեց մամուլի խոսնակը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում