Բաքվում երեք ադրբեջանցիներ դատապարտվել են Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու մեղադրանքով
Բաքվում դատարանը Ադրբեջանի երեք քաղաքացիների դատապարտել է երկարաժամկետ ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը պայթեցնելու նախապատրաստման մեջ: Այս մասին հաղորդում է «Газета.ру» պարբերականը:
Հետաքննության տվյալներով դատապարտյալները համագործակցել են Իրանի հատուկ ծառայությունների հետ: Հայրենիքի դավաճանության ու անօրինական զենք կրելու և պահպանելու համար մեղադրյալներից մեկը դատապարտվել է 12 տարվա, իսկ մյուս երկուսը՝ 11 տարվա ազատազրկման:
Նշենք, որ «Իրանի հրահանգով այլ պետությունների քաղաքացիների դեմ ահաբեկչության» գործով կազմակերպված խմբավորման անդամների կալանավորման մասին Ադրբեջանը հայտարարել է նախորդ տարվա փետրվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին