Չինացի գիտնականները խաչասերել են գրիպի երկու տեսակ
Չինացի գիտնականները խաչասերել են թռչնագրիպն ու խոզագրիպը,արդյունքում ստացվել է ամենայն հավանականությամբ մարդու համար մահացու վիրուս: Համաշխարհային գիտական հանրությունն արդեն իսկ դատապարտել է չինացի գիտնականներին` անվանելով այդ հետազոտությունն անմիտ ու չափազանց վտանգավոր: Եթե նոր վիրուսը դուրս թափանցի լաբորատորիայից, ապա կարող են տուժել միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, հաղորդում է The Independent-ը:
Այս տարօրինակ ու ռիսկային գիտափորձն անցկացվել է թռչնագրիպի նոր համաճարակի ֆոնին, որից Չինաստանում մահացել է 26 մարդ, վարակվել՝127-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Չինաստանում հայտնված թռչնագրիպի նոր տարատեսակը՝ H7N9-ը, լուրջ վտանգ է ներկայացնում մարդու առողջությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա