Ծառուկյանն իր կառուցած եկեղեցու բացմանը հրավիրել է Լուկաշենկոյին ու Յանուկովիչին
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մայիսի 14-ին կատարելու է իր ընտանիքի միջոցներով կառուցված Ս. Հովհաննես եկեղեցու բացումը:
«Ժամանակի» տեղեկություններով՝ նույն օրն իսկ տեղի է ունենալու Երևան-Սևան մայրուղու՝ Բալահովիտ գյուղի հարևանությամբ նոր կառուցված հսկայական «Փարավոն» հանգստյան, խաղատնային և զվարճանքների կենտրոնի բացումը, որը ներառում է նախկինում եղած «Շանգրիա Լա» խաղատունը, «Կեմպինսկի» նորակառույց հյուրանոցային համալիրը:
Թերթի տեղեկություններով՝ եկեղեցու բացմանը Ծառուկյանը հրավիրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Դեռ հայտնի չէ՝ վերջինս կգա՞ Հայաստան, թե ոչ: Թերթին հայտնի է դարձել, որ ԲՀԿ ղեկավարը հրավիրել է նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Վերջինս, սակայն, հրաժարվել է գալ: