Ստորագրվել է ատոմակայան կառուցելու թուրք-ճապոնական պայմանագիրը
«Ermenihaber.am» լրատվական կայքի տեղեկացմամբ` Թուրքիայի և Ճապոնիայի կառավարության ղեկավարները ստորագրել են պայմանագիր Թուրքիայի Սինոփ շրջանում ատոմային էներգիայի կայան կառուցելու վերաբերյալ: Ճապոնական և ֆրանսիական ընկերությունների կողմից կառուցվելիք ատոմակայանի առաջին ագրեգատը նախատեսված է շահագործման հանձնել 2023, իսկ վերջինը` 2028 թվականին: Ֆրանսիական մամուլն պայմանագրի ստորագրումը համարել է պատմական իրադարձություն և թուրք-ֆրանսիական լարված հարաբերությունների ավարտ:
Իսկ Թուրքիայի Աքքույու շրջանի ատոմակայանը, ըստ նախատեսվածի, պետք է կառուցեն ռուսները: Երկու կայանները միասին արտադրելու են մոտավորապես 80մլրդ կՎԺ էլեկտրաէներգիա և էլեկտրաէներգիայով կապահովի 30մլն բնակարանի: Ենթադրվում է, որ 2023 թվականին էլեկտրաէներգիայի պահանջը կհասնի 500մլրդ կՎԺ-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա