Ադրբեջանցի կոնֆլիկտաբանը պատրաստ է սպանել Հայաստանի արտգործնախարարին
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն դժգոհություն է առաջացրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական շրջանակներում:
«Moderator.az» լրատվական գործակալության հարցին ի պատասխան ադրբեջանցի կոնֆլիկտաբան Էլխան Մեհդիևը նշել է, թե պաշտոնական Բաքուն պետք է արձագանքեր ՀՀ ԱԳ նախարարի ԼՂՀ կատարած այցին:
«Այդ հարցով շատ անհանգստացած ենք, նույնիսկ այնքան, որ պատրաստ ենք սպանել հայ նախարարին: Իշխանությունը անպայման պետք է իր բողոքը հայտներ: Այնինչ, իշխանությունը ոչ մի կերպ չի արձագանքում անգամ Ղարաբաղում Սերժ Սարգսյանի մասնակցությանը զինվորական շքերթին», -ասել է ադրբեջանցի կոնֆլիկտաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են