Որտեղի՞ց ծնողը վճարի 400 հազար դրամ ուսման վարձ
Վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ 2013-14թթ-ի ուստարվան ընդառաջ մասնավորապես Երևանի պետական համալսարանը պատրաստվում է գնային քաղաքականության փոփոխության: Ավելի ճիշտ` ուսման վարձերի թանկացման:
Panorama.am-ը չկարողացավ կապ հաստատել ԵՊՀ ռեկտորատի հետ խնդիրը պարզաբանելու համար, սակայն համալսարանական մեր աղբյուրները հաստատեցին տեղեկատվությունը` իսկապես սեպտեմբերից ուսման վարձերը թանկանալու են և նվազագույնը այսուհետ լինելու է 400 հազար դրամ:
Ներկայումս ԵՊՀ-ում կան մի քանի ֆակուլտետներ, որոնք համարվում են քիչ թե շատ մատչելի: Դրանց թվում, օրինակ, «Ժուռալիստիկայի» ֆակուլտետը, որտեղ ստացիոնար ուսում ստացող ուսանողն այսօր վճարում է 300 հազար դրամ, իսկ հեռակայում` 240 հազար դրամ տարեկան: Փաստորեն այս փոփոխության կիրառման դեպքում թանկացումն այս ֆակուլտետում կկազմի 30-40 տոկոս, ինչը, մեղմ ասած, չի կարող գոհացնել այն ծնողներին, ովքեր սեպտեմբերից ծրագրում են իրենց երեխաներին տալ բարձրագույն ուսման` չմոռանանք, որ 2013թ-ի պետական բյուջեով ո’չ աշխատավարձերի, ո’չ էլ կենսաթոշակների-նպաստների բարձրացում չեղավ:
Թե ո՞րն է սպասվող փոփոխության տրամաբանությունը մեզ պարզաբանեց Panorama.am-ի աղբյուրը: Պարզվում է, որ առաջին կուրսեցիների վարձավճարի նոր սահմանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետությունը անվճար համակարգում սովորող մեկ ուսանողի վարձավճարը հասցրել է շուրջ 400 հազար դրամի և ըստ այդմ անհնար է, որ անվճար համակարգից դուրս մյուս ուսանողները այլ վարձ վճարեն: Ներկայումս գործող վարձավճարները, փաստորեն, ամբողջությամբ հարմարեցվելու են այդ փոփոխությանը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ սեպտեմբերից կլինի նաև աշխատավարձերի բարձրացում և այլն` Panorama.am-ը կներկայացնի հաջորդիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա