Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից ով ինչքան գումար է ծախսել քարոզչության համար
Նախընտրական քարոզչության շրջանում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրավունք ունեն ծախսեր կատարել միայն նախընտրական հիմնադրամից: Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը բացում են նախընտրական հիմնադրամ, որը համալրվում է կամավոր մուծումներից: Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կուսակցության, կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով կամավոր մուծում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում ներկայացրեց, թե քաղաքական ուժերից ով ինչքան գումար է ծախսել նախընտարական հիմնադրամից:
Քաղաքական ուժերը առավելագույնը 75 միլիոն դրամ կարող են ծախսել: Նախընտրական քարոզչության ընթացքում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման, քարոզչական պաստառների պատրաստման (տեղադրման), քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար:
Ս. Հովհաննիսյանն ասաց, որ քարոզչության ամենաարդյունավետ միջոցը շարունակում է մնալ ԶԼՆ-ներով իրականացվող քարոզչությունը, մասնավորապես հեռուստաընկերություններով: Հիմնադրամներից կատարված ծախսերի մեծ մասը հենց հեռուսաընկերություններով քարոզչություն իրականացնելու համար են իրականացվել: Առաջատարը ԲՀԿ-ն է, որն իր հիմնադրամի ծախսված 44 միլիոն 576 հազար դրամից 35 միլիոն 696 հազար դրամը ծախսել է հենց հեռուսաընկերություններով նախընտրական քարոզչություն իրակացանելու համար, երկրորդը ՀՀԿ-ն է, որ իր հիմնադրամից ծախսված 65 միլիոն 120 հազար դրամից 33 միլիոն 268 հազարը ծախսել է հեռուսաընկերություններով քարոզչություն իրականացնելու համար, այնուհետև ՕԵԿ-ն է, 22 միլիոնից 14 միլիոն է ծախսել է ԶԼՄ-ներով քարոզչության իրականացնելու համար:
Համեմատաբար քիչ գումար է ծախսվել դահլիճների վարձակալության վրա: Հիմնավորումն օբյեկտիվ է, քաղաքական ուժերին տրամադրվել է անվճար հիմունքներով դահլիճներ: Դահլիճների համարի ԲՀԿ-ն ծախսել է ավելի քան 1 միլիոն դրամ, ՀՅԴ` 120 հազար դրամ, ՕԵԿ-ը` 696 հազար դրամ:
Բոլոր քաղաքական ուժերն էլ վարձակալել են արտաքին գովազդային վահանակներ: «Առաքելութունը» վարձակալե է 4, ԲՀԿ-ն` 25, «Բարև Երևանը»` 18, ՀԱԿ-ը` 56, ՀՅԴ-ն` 11, ՀՀԿ-ն` 72, ՕԵԿ-ը 9-ը գովազդային վահանակներ:
Քարոզչական տպագիր և այլ նյութերի ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման համար ամենաշատ գումարը ծախսել է ՀՀԿ-ն` ավելի քան 16 միլիոն, այնուհետև` ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն:
«Փաստում ենք, որ նախընտրական քարոզչության ֆինանսվորման ընթացքում Ընտրական օրենսգրքով սահմանված նորմերի որևէ խախտումի չի արձանագրվել»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները