Գյումրում ընտանիք է թունավորվել
Այսօր` ժամը 10.40-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորումով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել Գյումրու Կամոյի փողոցի թիվ 71 շենքի 56-րդ բնակարանի բնակիչներ՝ 1975 թ. ծնված Ա. Հարությունյանը և 1937 թ. ծնված Թ. Գևորգյանը, իսկ «Ավստրիական» մանկական հիվանդանոց` 2001 թ. ծնված Ք., 2003 թ. ծնված Թ. և 2003 թ. ծնված Ռ. Մկրտչյաննները: Այս մասին հայտնում են ԱԻՆ արատակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Ըստ բժիշկների՝ Ա. Հարությունյանի, Թ. Գևորգյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Ք., Թ. և Ռ. Մկրտչյաններինը` միջին ծանրության:
Պատճառների մասին ոչինչ չի նշվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու