Քաղաքական 15:21 06/05/2013

Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին քաղաքական դաշտում առկա ուժերի իրական կշիռը

 Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին քաղաքական դաշտում առկա ուժերի իրական կշիռը: Պատասխանելով Panorama.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ընտրությունների արդյունքները, այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Գնահատելով ընտրությունների արդյունքները մենք պետք է ուշադրություն դարձնենք մի քանի ասպեկտների վրա: Առաջին նկատառումը, իմ կարծիքով, այն էր, թե ի՞նչ ցուցանիշով ՀՀԿ-ն կկարողանար հաղթանակ տանել: Արդյունքում գրանցվեց ոչ թե մինիմալ 40 տոկոս, այլ Երևան քաղաքի մասշտաբով ձայների մեծամասնություն: Երկրորդ նկատառում այն էր, թե այսօր ստեղծված իրավիճակում ո՞ր ուժը կարող է հավակնել հանդես գալ որպես իր նշանակությանբ երկրորդ քաղաքական ուժ: Այս հարցը ևս, առնվազն քաղաքի մասշտաբով, ստացել է իր պատասխանը»,- նշեց Ա. Մարկարովը:

Քաղաքագետի կարծիքով, ԲՀԿ-ն կարողացավ ցույց տալ, որ չնայած նրան, որ չի մասնակցել նախագահական ընտրություններին, այնուամենայնիվ ի զորու է հանդես գալ որպես երկրորդ քաղաքական ուժ:

«Երրորդն նկատառում այն էր, թե ո՞ր քաղաքական ուժ էր հանդես գալիս որպես հիմնական ընդդիմադիր ուժ և ինչպիսի՞ն է այդ ուժի քաղաքական կշիռը: Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ներկա պահի դրությամբ այս ուժի դերում հանդես է գալիս «Ժառանգություն» կուսակցությունը` «Բարև Երևան» դաշինքի տեսքով: Ինչ վերաբերում է այս քաղաքական ուժի կշռին, ապա ընտրությունների արդյունքները պարզորոշ ցույց տվեցին, որ այս քաղաքական ուժի իրական ընտրազանգվածը տատանվում է 8 տոկոսի շրջանակներում: Ընտրություններին այլ ուժերի մասնակցության դեպքում, այս քաղաքական ուժը չի ստանում լրացուցիչ ձայներ, ինչ և մատնանշում է իր ընտրազանգվածի իրական քանակությունը: Պետք է արձանագրենք նաև, որ նախագահական ընտրություններին չմասնակցելու փաստը, բացասական անդրադարձավ նաև ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի վարկանիշի վրա: Իմ կարծիքով հենց դա է հիմնական պատճառը, որը այս քաղաքական ուժերը չկարողացան գոնե կրկնել նախորդ խորհրդարանական ընտրությունների իրենց արդյունքները»,- ասաց Ա. Մարկարովը:

Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա ըստ քաղաքագետի, այս ուժի ոչ բավարար արդյունքների հիմնական պատճառը ընդդիմադիր դաշտից իշխանական դաշտ անցումն էր:

«Այն քաղաքացիները, որոնք նախընտրում էին իրենց ձայները տալ իշխանությանը, որպես առաջին նախընտրություն տեսնում էին ՀՀԿ-ին, ինչի արդյունքում ՕԵԿ-ը գրանցեց իր իրական ընտրազագվածին համապատասխան արդյունք»,- նշեց Ա. Մարկարովը:

Իր հերթին «Առաքելություն» կուսակցության գրանցած արդյունքները, ըստ բանախոսի, նույնպես բավականին սպասելի էին:

«Ցանկացած ընտրությունների ժամանակ կան փոքր, լուրջ քաղաքական նշանակություն չունեցող ուժեր, որոնց ծրագիրը և գաղափարները որևէ արձագանք չեն գտնում էլեկտորատի մոտ»,- նշեց Ա. Մարկարովը:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած Երևանի ավագանում ընտրությունների նախնական արդյունքներով առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է 235512 ձայն կամ բոլոր ձայների 55.89%-ը: Երկրորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որին ձայն են տվել 97189 ընտրողներ կամ կամ 23.07%-ը: Նվազագույն շեմը հաղթահարել է նաև «Բարև Երևան» դաշինքը՝ 35732 ձայնով, ինչը հավասար է ընտրողների ձայների 8.48%-ին: Մյուսների մոտ պատկերը հետևյալն է. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն՝ 18499 ձայն կամ 4.39%-ը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն՝ 15999 կամ 3.80 %, «Օրինաց երկիր» կուսակցություն՝ 15733 ձայն կամ 3.73 %, «Առաքելություն» կուսակցություն՝ 2692 ձայն կամ 0.64%:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}