«Euronews» հեռուստաալիքը Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալների մասին ռեպորտաժների շարք է թողարկում
«Euronews» հեռուստաալիքով ռեպորտաժների շարք է թողարկվում Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության նախկին անդամ Գյուլեր Ահմեդովայի մասին, ով զբաղվել է պատգամավորական մանդատների վաճառքով: Ինչպես հայտնի է դարձել «Ենի Մուսավաթ» թերթին, ռեպորտաժների շարքը ներառում է 2005 թ-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից սկսած մինչև Ադրբեջանի միջազգային համալսարանի ռեկտոր Էլշադ Աբդուլլաևի կողմից՝ իշխող թիմի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեսանյութերի հրապարակումների ժամանակաշրջանը:
Ըստ տեղեկությունների, մեկ ամսից ավելի է՝ «Euronews»-ը իրականացնում է հաղորդումների շարքի նկարահանումները և այժմ այդ գործընթացն ավարտման փուլում է գտնվում: Ռեպորտաժներն ընդգրկելու են Ադրբեջանի իշխող կլանի մասին պատմող կոռուպցիոն գործողություններն ապացուցող փաստեր և «Գյուլարգեյթի» գործով սկանդալները: Այդ նպատակով «Euronews»-ի թիմը նկարահանումեր է կատարել նաև այն երկրներում, որտեղ Ադրբեջանի բարձրաստիճան անձինք մեծ հաշիվներ ու ունեցվածքներ ունեն: Ռեպորտաժների շարքում է նաև Գյուլար Ահմեդովայի մասնակցությամբ պատգամավորական մանդատների վաճառքի սկանդալային գործով գլխավոր վկա Սևինջ Բաբաևայի մահվան դեպքը, որը տեղի է ունեցել Թուրքիայում կասկածելի հանգամանքներում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում քաղաքական սկանդալ էր բարձրացել համացանցում տարածված տեսանյութերի պատճառով, որտեղ Միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևը բանակցություններ է վարում իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության անդամ Գյուլար Ահմեդովայի հետ` պատգամավոր դառնալու համար: Նրանք սակարկում էին գումարը, որ Աբդուլլաևը պետք է վճարի պատգամավոր դառնալու համար: Երկրի դատախազությունը հետաքննություն է սկսել: Իսկ այդ ընթացքում Ահմեդովան հրաժարվել է իր պատգամավորական մանդատից` պատճառաբանելով, որ դա կօգնի հետաքննության ընթացքին:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին