Հ. Բիշարյան. Մի հինգ րոպեից հետ զանգեմ ասեմ
Երեկ տեղի ունեցած` Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների և «Օրինաց երկիր» կուսակցության գրանցած ցուցանիշների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանից:
«Ես պետք է ասեմ, որ երեկ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում, այո, մի հինգ րոպեից հետ զանգեմ ասեմ, շտապ տեղ կանչեցին»,- մեզ հետ զրույցում, լսելով հարցը, ասաց Հ. Բիշարյանը և անջատեց հեռախոսը, որից հետո այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ ցուցակը գլխավորում էր ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, ՕԵԿ-ն ստացել է ձայների 3.73 տոկոսը, հետևաբար ներկայացվածություն չի ունենա Երևանի ավագանու կազմում:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, Երևանի ավագանիում ընդգրկված կլինի երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ով ստացել է ձայների 55.89 տոկոսը, ԲՀԿ-ն` 23.07 տոկոսը և «Բարև Երևան» դաշինքը` 8.48 տոկոսը:
Նախորդող հրապարակում`
Աղվան Վարդանյան. «Օրվա ընթացքում մեր գնահատականը դուք կունենաք»