Ստամբուլ. Զինված հարձակում հայկական եկեղեցու վրա
Ստամբուլի Քումքափը թաղամասում գտնվող հայկական եկեղեցու վրա երեկ զինված հարձակում է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Ռադիքալ» պարբերականի`անհայտ անձը ժամը 12:30-ի սահմաններում, այն պահին երբ պատարագ էր մատուցվում, մոտեցել է եկեղեցուն և 7 անգամ օդ կրակել, որից հետո փախուստի է դիմել: Միջադեպը խուճապ է առաջացրել եկեղեցում գտնվողների մոտ: Զոհեր և վիրավորներ չկան:
Հայկական համայնքի ներկայացուցիչ Գարո Փայլանը «Ռադիքալ»-ին տեղեկացրել է, որ ներկայումս ոստիկանությունը ուսումնասիրում է փողոցի տեսախցիկների տեսաձայնագրությունները և փորձում է պարզել հարձակվողի ինքնությունը:
Պարբերականը նշում է, որ ապրիլի 27-ին և 28-ին էլ նմանատիպ հարձակումներ են եղել Ստամբուլի Յենի Ումութ (Նոր Հույս) բողոքական եկեղեցու և Այոսիս Իոնիս հունական ուղղափառ եկեղեցու վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան