Երգեհոնի միջազգային օրն է. Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հնչելու է ֆրանսիական երգեհոնային երաժշտություն
Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Երգեհոնի միջազգային օրվան նվիրված համերգ լավագույն հայ երգեհոնահարների մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից:
Համերգի ընթացքում կնհնչի ֆրանսիական երգեհոնային երաժշտություն` Փարիզի Աստվածամոր Տաճարի երգեհոնահարների երկացանկից: Հանդես կգան` Ա. Ադամյանը, Ա.Բակունցը, Հ.Թագվորյանը, Դ.Գիլանյանը, Թ.Ոսկանյանը, Կ.Հովհաննիսյանը, Տ.Բունիաթյանը, Հ.Մանուկյանը, Ա.Առուստամյանը, Ա.Աղաջանյանը, Լ.Մարտիրոսյանը, Մ.Դոլմազյանը, Ն.Գրիգորյանը, ինչպես նաև «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատարները:
Նշենք, որ Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները մեկնարկել են դեռ 2012-իդեկտեմբերի 12-ին և կշարունակվեն մինչև նոյեմբերի 24-ը: Տաճարի 850-ամյա հոբելյանի միջոցառումների շարքում 2013թ.-ի մայիսի 6-ը, ֆրանսիական «Orgue en France» ասոցիացիայի կողմից հայտարարված է Երգեհոնի համաշխարհային օր: Այդ օրը բոլոր հինգ մայրցամաքների հոգևոր և համերգային սրահներում 24 ժամվա ընթացքում իրականացվելու են 850 համերգներ, որոնց ընթացքում հնչելու են Փարիզի Աստվածամոր Տաճարում տարբեր դարերում ստեղծված և հնչած ստեղծագործություններ:
Հոգևոր երաժշտությունը Փարիզի Աստվածամոր տաճարի անբաժան մասն է եղել հիմնադրումից ի վեր: Առաջին երգեհոնն այստեղ տեղադրվել է 1402 թվականին: Այն մի քանի անգամ վերանորոգվել է: 1992 թվականի վերանորոգման ժամանակ գործիքն ամբողջությամբ համակարգչայնացվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում