Աշխատաժողով`«Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացում»
Մայիսի 7-10-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողով, որին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Ալբանիայի կառավարությունների, միջազգային և հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուր երկիր հնարավորություն կունենա ներկայացնելու իր փորձը, կլինեն համատեղ քննարկումներ և կնախանշվեն նպատակային այն ռազմավարություններն ու գործողությունները, որոնք առավել արդյունավետորեն կարող են լուծել առկա խնդիրները։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
Մայրերի և երեխաների սնուցման բարելավումը Հազարամյակի զարգացման նպատակների ապահովման առանցքային բաղադրիչներից մեկն է։ Սահմանված թիրախներին հասնելու համար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ընդլայնում է ծրագրային աջակցությունը։
Երեխաների թերաճության նվազեցման նպատակով այսօր շատ երկրներում նրանց սնուցման բարելավմանն ուղղված միջազգային կազմակերպությունների կողմից աջակցություն վայելող ազգային տարբեր ծրագրեր են իրականացվում։ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը մայրերի և երեխաների սնուցման բարելավմանն ուղղված աշխարհի տարբեր տարածաշրջաններում զանազան միջոցառումներ է կազմակերպում։ Այդ շրջանակներում էլ կկայանա հիշյալ տարածաշրջանային աշխատաժողովը:
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր հանդիպել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսին և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Նունե Մանգասարյանին։ Նրանք Դ.Դումանյանին, ընդհանուր առմամբ, ներկայացրել են մայրերի և երեխաների սնուցման բարելավման ուղղությամբ միջազգային զարգացումները, այդ թվում` հղիության ընթացքում սնուցման բարելավմանն ուղղված «Հազար օր» նախաձեռնությունը։ Նաև կարևորել, որ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի 2014-2017թթ. համաշխարհային ծրագրերի 7 հիմնական գերակայություններից 4-ը վերաբերում է առողջապահական հարցերին, այդ թվում` մայրերի և երեխաների սնուցման բարելավմանը։
Ողջունելով իր հյուրերին, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը ևս, կարևորելով երեխաների և մայրերի սնուցման բարելավման խնդիրը, հանդես է գալիս մի շարք նախաձեռնություններով։ ՀՀ կառավարությունը հաստատել է ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը, իսկ ՀՀ Ազգային ժողովը վերջերս առաջին ընթերցմամբ ընդունել է «Երեխաների կրծքով կերակրման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը։
Ի լրումն այլ նախաձեռնությունների` Դ.Դումանյանը նաև ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկություն է ներկայացրել 2014-2016թթ. ՄԺԾԾ-ում ընդգրկել «Վաղ տարիքի երեխաների սնուցման բարելավման ծրագիրը», ըստ որի միջին ժամկետ հատվածում նախատեսվում է թերսնուցման նվազեցման նպատակով իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ։ Նա հույս է հայտնել, որ կաևոր այս խնդրի շուրջ կշարունակվի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը :
Թերսնված, թերքաշ ու թերաճ երեխաներ. Ի՞նչ է արվում, ի՞նչ պետք է անել
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու