Ազատ ընտրություններ. Կաղապարն առկա է, բովանդակությունը` ոչ

 Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին` ավարտին հասցնելով նաև 2012-13 ընտրական ցիկլը: Առկա արդյունքներն արդեն իսկ բավարար են մի քանի կարևոր հարցադրումներ անելու և դրանց պատասխանը փնտրելու համար: Ըստ որում` այդ պատասխանները կարևոր են այն առումով, որ հենց դրանցով են պայմանավորված լինելու հաջորդ` 2017-18թթ. ցիկլում քաղաքական ուժերի հարաբերակցության, ինչպես նաև մեր երկրի ու քաղաքական համակարգի բնույթը:

Առաջին հարցը տրիվիալ է` ինչպիսի՞ն էին ընտրությունները: Ոմանց համար հարցի պատասխանը գտնվում է դիտորդների զեկույցներում, ոմանց համար` քաղաքական ուժերի հայտարարություններում, իսկ ոմանք էլ հարցը գնահատում են անձնապես` հիմք ընդունելով իրենց շրջապատում տեղի ունեցածն ու տիրապետած ինֆորմացիան:

Իմ կարծիքով` ընտրությունների կազմակերպման ու անցկացման գործում միանշանակ առաջընթաց է գրանցվել: Այդ գնահատականն, իր հերթին, հիմնված է մի քանի առանցքային իրողությունների վրա, որոնք մեծագույն ցանկության դեպքում անգամ անտեսել չի կարելի:

Թիվ մեկ խնդիրը, ոչ միայն ընտրությունների, այլև հասարակական մյուս բոլոր հարաբերությունների դեպքում բռնության տարրն է: Գաղտնիք չէ, որ տևական ժամանակ մեզանում բռնությունը (ըստ որում` հաճախ անպատիժ) եղել է հարցեր լուծելու հիմնական գործիքներից մեկը: Բացառություն չեն նաև ընտրություններն ու հետընտրական զարգացումները: Անզեն աչքով էլ կարելի է նկատել, որ վերջին երկու տարվա ընթացքում հասարակական-քաղաքական զարգացումները, հատկապես փողոցում, տեղի են ունեցել բռնության բացակայության պայմաններում: Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա քվեարկության օրվան հատուկ հաճախակի, կարելի է ասել` համակարգային բռնությունը, վերջին տարում, կարծես թե, չկար: Իսկ մայիսի 5-ին կայացած քվեարկության ընթացքում դա առհասարակ բացակայում էր (իհարկե, մի քանի տեղամասերում միջադեպեր գրանցվեցին, բայց դրանք ավելի շատ աքլորակռիվ էին հիշեցնում, քան բռնության գործադրում):

Երկրորդ կարևորագույն բաղադրիչը ընտրական հարաբերությունների իրավական կանոնակարգումն է: Հայտնի է, որ ընտրական օրենսգրքի բարեփոխման արդյունքում ստացել ենք մի իրավիճակ, որ գործընթացի մասնակից բոլոր սուբյեկտները` քաղաքացի, քաղաքական ուժ, հանձնաժողովի անդամ, վստահված անձ, դիտորդ, լրագրող, տիրապետում են միմյանց և գործընթացը վերահսկելու լուրջ գործիքների (այլ հարց է, թե ինչպես են դրանք օգտագործում): Գործիքակազմում ընդգրկված բազմաթիվ հնարավորություններ նախկինում չկար, և հանուն արդարության պետք է նշել, որ դրանց բացակայությունը առնվազն կասկածներ էր հարուցում ողջ գործընթացի` օրենքին համապատասխանության հարցում:

Երրորդ բաղադրիչը, որ ընտրություններին նոր որակ են հաղորդել, մասնակիցների կազմն ու որակն է: Ակնհայտ է, որ նախորդ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ընտրական գործընթացները եղել են մրցակցային: Ըստ որում` մրցակցային ասելով պետք է հասկանալ ոչ թե ընտրություններին մասնակցող ուժերի պարզ քանակը, այլ` դրանց ներուժն ու ռեսուրսային բազան: Իդեալական հավասարություն ակնկալել, անշուշտ, չի կարելի (դա չկա աշխարհի և ոչ մի երկրում), բայց համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ հայաստանյան քաղաքական գործընթացների մասնակից ուժերն իրենց վարչական, ֆինանսական, ինտելեկտուալ, լրատվական և մյուս բոլոր ասպեկտներով ունեցել են համադրելի ռեսուրսներ: Կրկին ծագում է հարցը, թե որքանո՞վ են արդյունավետ օգտագործվել այդ ռեսուրսներն ու կապիտալիզացվել, սակայն դա առանձին ուժերի խնդիրն է, այլ ոչ` համակարգի: Կարևորն այն է, որ պատկերը, երբ օրվա իշխանությունը մրցակիցներին գերազանցում էր բոլոր առումներով, այլևս գոյություն չունի, ինչը հավասարակշռում է քաղաքական համակարգը:

Չորրորդ կարևորագույն գործոնը տեղեկատվական դաշտն է: Դժվար է ասել, թե գործընթացներից որ մեկն է ավելի մեծ դեր ունեցել` դաշտի ազատականացումը, տեխնոլոգիական առաջընթացը, ինտերնետի տարածումը և այլն: Սակայն այսօր առկա է մի պատկեր, որ քաղաքական գործընթացի յուրաքանչյուր մասնակից կարող է իր ընտրած թիրախային խմբին հասցնել իր ցանկացած տեղեկատվությունը` առանց մտավախության, որ ճանապարհին կարող է որևէ խոչընդոտ լինել: Հարթակների բազմազանությունը, տեղեկատվության հաղորդման տարբեր ուղիները (լինի դա եթերային, տպագիր, թե էլեկտրոնային), լրատվամիջոցների քանակը և մի շարք այլ պարամետրեր թույլ են տալիս ասել, որ վերջին 2-3 տարվա ընթացքում մեդիադաշտը Հայաստանում իսկապես բացվել է: Այստեղ ևս հարցեր մնում են, առաջին հերթին տեղեկատվության որակի ու բովանդակության առումով, բայց սա այլ հարթության հարց է:

Սրանով հանդերձ ընտրություններն իդեալական չես բնութագրի, և դա ունի իր պատճառները: Դրանցից հիմնականը կարելի է բնութագրել հետևյալ կերպ. ընտրական գործընթացի մասնակիցների վարքը: Խոսքը բոլոր մասնակիցների մասին է: Առաջին հերթին` շարքային քաղաքացիները, ովքեր թեև ազատ են իրենց որոշումներում, այդ թվում` քվեախցիկում քվեաթերթիկի վրա նշում կատարելիս, սակայն ինչ-որ իներցիայով մեծ մասամբ շարունակում են թույլ տալ իրենց ուղղորդել, ավելին` ակնկալում են, որ ինչ-որ մեկը պետք է ուղղորդի իրենց: Բոլորի համար էլ պարզ է, որ հայ ընտրողն իր քվեն առավելապես տալիս է գործատու-բարեկամ-հարևան և նաև այլ կապերի ազդեցության, ինչպես նաև նյութական մոտիվացման արդյունքում: 
Գործընթացի երկրորդ առանցքային մասնակիցների խումբը քաղաքական դասն է` քաղաքական ուժերն ու գործիչները: Վերջիններիս վարքն էլ շարունակում է խնդրահարույց մնալ: Նրանք տակավին գործում են ոչ քաղաքական հարթության մեջ և, անկախ գործընթացի բնույթից ու մակարդակից, հիմնականում հանդես են գալիս փրկչի դիրքերից. կապ չունի` Հրազդանի քաղաքապետի ընտրություննե՞ր են, թե՞ հանրապետության նախագահի, հայրենի քաղաքակն ուժերը բոլոր դեպքերում էլ հանդես են գալիս «ժողովրդի անունից», «փրկում են ժողովրդին» և խոստանում, որ իրենց չընտրվելու դեպքում «ազգը կկործանվի»:
Գործընթացի մասնակից մյուս խումբը միավորում է այն սուբյեկտներին, ովքեր ի պաշտոնե կամ գործառույթների բնույթից կախված, պետք է կառավարեն ու վերահսկեն ընտրությունների ընթացքը: Այստեղ խոսքը ընտրական հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, դիտորդների, լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասին է: Վերջիններիս գործունեությունը թե նախկինում, թե հիմա կարելի է բնութագրել մեկ բառով` ոչ պրոֆեսիոնալ կամ ծայրահեղ գնահատական չտալու համար` պրոֆեսիոնալիզմի ցածր մակարդակ: Պատճառների մասին կարելի է երկար քննարկում անել, սակայն իրավիճակն այնպիսին է, որ միևնույն անձը տարբեր ետղամասերում հանդես է գալիս (կամ` ուզում է հանդես գալ) մեկ վստահված անձ, մեկ դիտորդ, մեկ էլ լրագրող: Ակնհայտ է, որ նա ընդամենը ֆիզիկական ներկայություն է ապահովում և չի կարող բարձր որակի գործունեություն իրականացնել ոչ լրագրողի, ոչ վստահված անձի, ոչ էլ դիտորդի կարգավիճակում (փոխարենը նա կարող է «դեբոշ» սարքել կամ դրա ակտիվ մասնակից լինել): Ասվածի վկայությունը թե երեկ, թե դրանից առաջ եղած քվեարկությունների ժամանակ հարյուրավոր ահազանգերն են, որոնց ճնշող մեծամասնությունը որևէ կերպ խախտում չես բնութագրի:

Ամփոփելով` կարելի է ասել, որ ընտրական գործընթացների կազմակերպման, կառավարման ու վերահսկման ոլորտում Հայաստանում լուրջ առաջընթաց է գրանցվել, բայց այդ առաջընթացը վերաբերում է հիմնականում ձևին, կաղապարին: Բովանդակությունը, որը ներառում է քաղաքական մշակույթը, քաղաքացիների իրավագիտակցությունը, քաղաքական ուժերի պատրաստվածությունն ու գործընթացի մասնակից սուբյեկտների պրոֆեսիոնալիզմը, միանշանակ հետ է մնում զարգացումներից:

Ըստ այդմ էլ` առաջ է գալիս քաղաքական ուժերի հիմնական անելիքը. Նրանք առաջիկա չորս-հինգ տարում պետք է գործուն քայլեր ձեռնարկեն թե իրենց կայացման ուղղությամբ, թե համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման ու կադրերի պատրաստման, և թե քաղաքացիների սոցիալիզացման ու իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ: Հակառակ պարագայում 2017-18-ին կուսակցությունները կամ դրանց մի մասը կրկին ստիպված են լինելու մեկ գիշերվա մեջ 1900 արտահաստիքային լրագրող ընդունել աշխատանքի, այն պայմաններում, երբ երկրում 100 պրոֆեսիոնալ լրագրող չկա:

Արմեն Մինասյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}