Թուրքերը պատրաստվում են Փարվանա գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցել
Թուրքական ընկերությունը մտադիր է Ջավախքում հիդրոէլեկտրակայան կառուցել: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթը` հղում անելով միջազգային «Bloomberg» էլեկտրոնային լրատվական կայքին:
Տեղեկության համաձայն` Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն և վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Դավոսում բանակցություններ են ունեցել թուրքական «Անադոլու գրուպ» ընկերության ներկայացուցիչների հետ և ստորագրել են արձանագրություն Փարվանա գետի վրա հիդրոէլեկտրակայան կառուցելու մասին: Վրաստանի էներգետիկայի նախարարը ասել է, որ հիդրոէլեկտրակայանը կունենա 400-500 մեգավատտ հզորություն:
Այս տեղեկությունը հաստատվել է նաև թուրքական Էներգետիկայի ինստիտուտի լրատվական կայքի («Enerjienstitusu.com») կողմից: Հավելյալ նշվում է, որ 125 միլիոն դոլար արժողությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցումը կավարտվի 2015 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա