Իրանում ձերբակալված Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակիցը մեղադրվում է լրտեսության մեջ
Ապրիլի 30-ին Թավրիզում ձերբակալված Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից Խաիդա Խալիդը մեղադրվում է լրտեսության մեջ: Այս մասին հայտնում է «Faktxeber.com» կայքը, հղում անելով իրանական պետական հեռուստաալիքին (IRIB):
Համաձայն աղբյուրի, Խալիդը ձերբակալվել է ռասիզմի և լրտեսության ուղղությամբ հրահրիչ գործունեության կատարելու համար: Նշվում է, որ Խալիդը ձերբակալվել է իր վարորդ Շամխալ Հուսեյնովի և ևս 4 ակտիվիստների հետ մասին: Նրանք ձերբակալվել են Իրանի տեղեկատվության, անվտանգության և հետախուզության նախարարության (ETTELAAT) աշխատակիցների կողմից՝ ադրբեջանցի ակտիվիստ Մուհամեդ (Օխթայ) Ռաշիդիի հայրական տանը:
Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը ադրբեջանցի քաղաքացիների ձերբակալության հետ կապված նոտա է հղել իրանական կողմին, որին Իրանի պաշտոնական մարմինները դեռ չեն պատասխանել: Բաքվում Իրանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ Իրանական կողմի դիրքորոշումը ներկայացված է ISNA գործակալության մայիսի 4-ի հաղորդագրության մեջ: ԻԻՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացիները ձերբակալվել են անօրինական կապեր հաստատելու մեղադրանքով:
Նախորդիվ՝
Իրանի անվտանգության ուժերի կողմից Թավրիզում Ադրբեջանի ԳԱԱ գիտաշխատող է ձերբակալվել
ԻԻՀԱԳՆ. Ադրբեջանի երկու քաղաքացիները ձերբակալվել են անօրինական քայլեր կատարելու մեղադրանքով
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին