Երևանի քաղաքապետը կերդվի՝ պարտավորվելով հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար
Նախօրեին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որը ստացել է 235 հազար 512 ձայն կամ բոլոր ձայների 55.89%-ը: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: ...Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները: Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա քաղաքապետ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»:
Նորընտիր Երևանի քաղաքապետի առաջին երդման արարողության նպատակով` Երևանի քաղաքապետի ընտրվելուց հետո երրորդ օրացուցային օրը, ժամը 11.00-ին օրենքի ուժով հրավիրվում է Երևանի ավագանու նիստ: Նիստը վարում է ավագանու նիստին ներկա` տարիքով ավագ անդամը: Նիստը վարողն ընտրված քաղաքապետին հրավիրում է ամբիոնի մոտ։ Ամբիոնին մոտենալուց հետո` ընտրված քաղաքապետն արտասանում է երդման տեքստը. «Ստանձնելով Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը` երդվում եմ.
Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին:
Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»:
Երդումն արտասանելուց հետո հնչում է Երևան քաղաքի օրհներգը: Երևանի քաղաքապետն ստորագրում է երդման տեքստի տակ, որն ի պահ է հանձնվում Երևան քաղաքի թանգարան: Երդման տեքստն ստորագրվելուց հետո` նիստը վարողը ելույթի համար ձայնը տալիս է Երևանի քաղաքապետին:
Երևան քաղաքի ավագանին կազմված է 65 անդամից։Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետն սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը: Ըստ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, ավագանին Հայաստանի Հանրապետության Uահմանադրությամբ և oրենքով իր լիազորություններն իրականացնելիu անկախ է և գործում է միայն ի շահ Երևանի և նրա անունից:
Նախորդող նորություն՝ ՀՀԿ-ն կստանա մանդատների կեսից ավելին, Տարոն Մարգարյանը կդառնա քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները