Դիտորդ. Ճնշումներն ու խախտումները եղել են ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի կողմից, աչքի է ընկել նաև ԲՀԿ-ն
«Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց, որ իրենց 38 դիտորդներով կարողացել են ներկա գտնվել նախօրեին առնվազն հարյուր ընտրատեղամասերում: Ըստ այդմ` որոշ տեղամասերում նկատվել են ընտրողների կուտակումներ, հանձնաժողովի որոշ անդամներ բավարար ուսուցում չէին ստացել մինչ քվեարկության օրը, նկատվում էին ընտրողներին ուղորդողներ, ընտրացուցակները ճշգրիտ էին կազմված, բոլորը պատրաստակամ էին:
Բանախոսը նշեց, որ շատ ընտրատեղամասեր հարմար չէին հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ գենդերային բաշխումը հանձնաժողովների անդամների միջև եղել է հավասար. «Ընդհանուր առմամբ մենք բավարարված են ընտրական օրվա արդյունքներով»,- հայտարարեց Ա.Մխիթարյանը:
Իսկ «Ընտրական համակարգեր կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահրամ Վարդանյանը տեղեկացրեց, որ ընտրությունների օրը կուսակցությունների մի մասի միջև եղել է սև համագործակցություն` հանձնաժողովների մակարդակում. «Եթե մենք վերլուծում ենք արդյունքները, այնտեղ պարզ է դառնում, որ թե իշխանական ուժերը, թե ընդդիմությունը կոալիցիա կազմած անում էին խախտումներ»,- իր դիտարկումները ներկայացրեց Վահրամ Վարդանյանը, ով ևս առանձնացրեց հիմանական այն դիտարկումը, որ ընտրության օրը շատ են եղել մարդկանց կուտակումները տեղամասերում: Անգամ եղել են կոպիտ խախտումներ` ընդհուպ մինչև քվեաթերթիկների առևանգումը:
Վ.Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ սահմանափակվել են թե լրագրողների, թե դիտորդների իրավունքները, եղել են հոգեբանական ճնշումներ, եղել են ընտրակեղծիքներ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ. «Սակայն բոլոր երևույթները եղել են հավասար` թե լավը, թե վատը: Ճնշումներն ու խախտումները եղել են երկու կուսակցությունների կողմից` ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի, նաև աչքի է ընկել ԲՀԿ-ն»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով, «Երևանի մասին օրենքը» պետք է վերանայվի:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները