Orange-ի բաժանորդները կստանան ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից զանգեր են ստացել
Մայիսի 6-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ կունենան բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգրեր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
Ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ առաջին 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` մինչև օգոստոսի 31-ը, իրենց նախընտրած ժամանակահատվածով:
« Մարտի 31-ից սկսած՝ Իմ Երկիրը սակագնային պլանի բաժանորդներն արդեն իսկ ստացել են անվճար արտերկիր զանգահարելու հնարավորություն: Այժմ մեր բաժանորդները պարզապես պետք է ստանան զանգեր արտերկրում ապրող իրենց մտերիմներից՝ ստանալու ճամփորդության անակնկալ տոմս: Շատերն են երազում ամառվա հանգիստն անցկացնել իրենց հարազատների հետ. Orange-ի շնորհիվ մեր բաժանորդներից մի քանիսի համար այդ երազանքն իրականություն կդառնա: Ահա թե ինչու խորհուրդ ենք տալիս մեր բաժանորդներին խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին »,- ասել է Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում