Ըստ թուրք գրողի` Դերսիմի բնակչության 20 տոկոսը հայեր են
«Ermenihaber.am» լրատվական կայքը տեղեկացնում է, որ թուրք գրող Ջաֆեր Սոլգունը Էրքամ Թուֆանի վերլուծական հաղորդման ժամանակ հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով: Նա մասնավորապես նշել է, 1915-ից հետո
Դերսիմի (Թուրնջելի) հայերը ձուլվել են տեղի ալևիների և քրդերի հետ: Նշել է, որ 1900 թվականին Անդրանիկ անունով մի պատմաբան շրջայց է կատարել Դերսիմում, և ընթացքում կատարված դիտարկումներն ամփոփել «Դերսիմ» անվամբ գրքում: Այդ գրքում նշվում է, Դերսիմում տեղի բնակչության մոտ 20 տոկոսը հայեր են:
Նշենք, որ 1965թ. պաշտոնական մարդահամարի տվյալներով Դերսիմում բնակվելիս է եղել ավելի քան 154 հազար մարդ: Հետագա տասնամյաների ընթացքում թուրքական իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով տարեցտերի բնակչության թիվը սկսեց նվազել: 2012-ի մարդահամարի համաձայն Դերսիմի բնակչության թիվը նվազել է հասնելով շուրջ 86 հազարի:
Ջաֆեր Սոլգունը հիշեցրել է «Թուրքիայի պատմական ընկերության» նախկին նախագահ, այժմ «Ազգայնական շարժում կուսակցության (ԱԶԿ-MHP) պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուի այն խոսքերը, համաձայն որոնց, Դերսիմում ով ներկայանում է քուրդ կամ ալևի, բոլորն էլ հայ են: Սոլգունը ափսոսանք է հայտնել, որ պատմաբան Հալաչօղլուն կարող է նման անհեթեթություն դուրս տալ:
«Այսօր մեծ թվով քրդեր վստահ են իրեց ինքնության իսկության համար, սակայն շատ դեպքերում ուղղակի մտահոգիչ է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են լավատեղյակ իրենց իսկական ինքնության մասին: Միշտ էլ մեր մեջի հայերը պետությունից թաքցրել են իրենց հայ լինելը: Հայ լինելը շատ խնդիրներ են առաջացրել»,- նշել է Սոլգունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին