Դիտորդ. Սա հերթական քայլն էր դեպի ժողովրդավարություն
Նախագահական ընտրությունների հետ պետք չէ համեմատել ՏԻՄ ընտրությունները: Բայց համեմատելով նախորդ ՏԻՄ ընտրությունների հետ` սա հերթական քայլն էր դեպի ժողովրդավարություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընտրական համակարգեր կենտրոն» հկ նախագահ Վահրամ Վարդանյանը` նշելով, որ դրական այդ միտումը հիմնված է հիմնականում իրենց դիտորդների նկատմամբ հոգեբանական և ուժային ճնշումների նվազմամբ:
Դիտորդական կազմակերպության նախագահը նշեց, որ բուն օրվա ընտրախախտումները այդքան էլ չեն ազդել արդյունքների վրա, իսկ ընտրախախտումները` վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրակաշառքի բաժանում և այլն, դրանք արձանագրվել են հիմնականում մինչ ընտրության օրը:
Կազմակերպության դիտորդները ընտրակաշառք բաժանելու դեպք չեն արձանագրել, միայն լսել են ուրիշների ներկայացմամբ: