Աղվան Վարդանյան. «Օրվա ընթացքում մեր գնահատականը դուք կունենաք»
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը նախորդ օրվա քվեարկության ու դրա արդյունքների մասին գնահատական կտա այսօրվա ընթացքում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ այս պահին այլ բան ասել չի ցանկանում:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորում էր Արմեն Ռուստամյանը: ԿԸՀ հրապարակած նախնական տվյալներով, ՀՅԴ-ն ստացել է ձայների 3.79 տոկոսը, հետևաբար չի լինի Երևանի ավագանու կազմում:
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, Երևանի ավագանիում ընդգրկված կլինի երեք քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, ով ստացել է ձայների 55.89 տոկոսը, ԲՀԿ-ն` 23.07 տոկոսը և «Բարև Երևան» դաշինքը` 8.48 տոկոսը:
Նախորդող հրապարակում`
Արմեն Մարտիրոսյանը սպասում է` փրփուրը նստի