Այսօր ցերեկը կգրանցվի +27 աստիճան
ՀՀ տարածքում մայիսի 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, 6-8-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 6-8-ին կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում մայիսի 6-8-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
Այսօր ցերեկը կգրանցվի +27, իսկ հետագա օրերին ցերեկը +25, +23 աստիճան: