Հարցազրույցներ 16:01 07/05/2013

Ալեն Ղևոնդյան. Մեր փաստական հետազոտությունների լավագույն գնահատականը հարևան առանձին երկրների ջղաձգումներն են

 Մայիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հրատարակված «Հայաստանի պատմամշակութային ժառանգություն. Նախիջևանի երկրամաս» գրքի շնորհանդեսը, որը նախատեսված է մասնագիտական շրջանակների և հասարակական լայն շերտերի համար: Սա արդեն Կենտրոնի կողմից հրատարակված 5-րդ գիրքն է, որը վերաբերում է հայ ժողովրդի, նրա բնատարածքի և հայկական մշակույթի տարբեր էջերի լուսաբանմանը և հիմնված է օտարերկրյա փաստական աղբյուրների հետազոտության վրա: Այս մասին Panorama.am-ն ավելի հանգամանալից զրուցեց Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փորձագետ, ծրագրի կոորդինատոր Ալեն Ղևոնդյանի հետ:

-Կենտրոնն արդեն տևական ժամանակ տարաբնույթ գրքեր է հրատարակում, օժանդակում է տարբեր հետազոտությունների անցկացմանը: Ո՞րն է դրա նպատակը, և ի՞նչ խնդիրների լուծմանն են դրանք ուղղված:

2009-10թթ-ից Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը նախաձեռնել և հետևողականորեն կյանքի է կոչում հայ ազգի, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի, սփյուռքի վերաբերյալ օբյեկտիվ և գիտականորեն հիմնավոր հետազոտությունների իրականացում և դրանց արդյունքների հրատարակում: Նշյալ գործընթացը կարևոր է ինչպես տեղական լսարանի իրազեկվածությության մակարդակի բարձրացման, այնպես էլ օտարերկրյա լսարանի տեղեկացվածության աստիճանը պատշաճ մակարդակի հասցնելու առումով: Հաճախ մեր մեջ կա այն մտայնությունը, թե մեր պատմությունը, դրա առանձին էպիզոդներ հայտնի են բոլորին և ընդունվում են նրանց կողմից: Բայց իրականությունը ամենևին էլ այդպիսին չէ. տարիներ շարունակ ռեսուրսների կամ ցանկության բացակայության պարագայում այս ոլորտը, որ կազմում է ՀՀ ազգային անվտանգության բաղկացուցիչ կարևոր մաս, անհրաժեշտ ուշադրության չի արժանացել: Թերևս հենց սա է եղել այն հիմնապատճառներից մեկը, որ հարևան ազգերի և երկրների՝ սեփական պատմությունը վերախմբագրելու փորձերը ի հաշիվ մեր պատմական իրողությունները կեղծելու, առանձին մասերով հաջողության են հասել: Սակայն վերջին մի քանի տարվա մեջ այս ուղղությամբ էական քայլեր են իրականացվել, քանի որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական-հոգեբանական անվտանգության տեսանկյունից երկրի, ազգի, նրա բարի համբավի և հեղինակության հարցադրումները առանցքային են: Որպես դրա լավագույն գնահատական մենք դիտում ենք հարևան առանձին երկրների ջղաձգումները և էմոցիոնալ արձագանքը մեր փաստական հետազոտություններին: Սակայն հարկ է նշել, որ մեր խնդիրը ադրբեջանական մոտեցումներին ոչ այնքան հակադարձելն է, որքան արտերկրյա հանրային և գիտական լայն շրջանակների պատշաճ իրազեկման ապահովումը մեզ համար կարևոր՝ Լեռնային Ղարաբաղի, Հայոց ցեղասպանության, Նախիջևանի, Շամախիի, Գանձակի, հայկական պատմամշակութային տարբեր օջախների, պատմական իրադարձությունների՝ Սումգայիթի, Բաքվի, Խոջալուի, Մարաղայի ողբերգական դեպքերի, մի շարք այլ հիմնահարցերի վերաբերյալ: Այս ուղղությամբ մեր հետևողական քայլեր շարունակական են լինելու, իսկ հետազատությունները՝ առավել ընդգրկուն:

-Կարող եք նշել, թե ինչ հիմնական հետազատություններն են իրականացվել և ինչ գրքեր են հրատարակվել այս կարճ ժամանակահատվածում:
-Կենտրոնի՝ այս ուղղությամբ առավել ակտիվ քայլերի հաշվարկը սկսենք 2010թ-ից. մեր առաջին հետազատությունը եղել է «Լեռնային Ղարաբաղ. ինչպես է դա եղել» գիրքը, որն, ի դեպ, 2011-ին վերահրատարակվեց և լրամշակվեց արժեքավոր լուսանկարներով, փաստական նյութերով: 2012-ին հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակվեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Լ.Հովսեփյանի «Թուրքիայի վախերը. Սևրի սինդրոմ: Սևրի սինդրոմի դրսևորումները Թուրքիայի հասարակական-քաղաքական քննարկումներում» հետազատությունը: Հաջորդ արժեքավոր հետազոտությունը, որ իրականացվել է Կենտրոնի կողմից, 2012թ. Ա.Ղազինյանի ««Полигон „Азербайджан”»» գիրքն է. այն 1,5 տարվա ակտիվ աշխատանքի արդյունք էր և կազմում էր 615 էջ: 2012թ-ին Կենտրոնի կողմից ռուսերեն թարգմանվեց և հրատարկվեց Ա.Մաղալյանի «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII-XIXդդ.» հետազատությունը: 2013-ին Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից հրատարկվեց Գ.Գ.Պողոսյանի «Հայաստանի պատմամշակութային ժառանգություն. Նախիջևանի երկրամաս» ռուսալեզու հետազատությունը:
Մի փոքր առաջ ընկնելով՝ նշեմ, որ նախատեսում ենք առաջիկայում հրատարակել Գ.Պողոսյանի նոր հետազատությունը, որ վերաբերելու է Շամախիի պատմության, մշակույթի և էթնիկ կազմի հարցերին: Առաջիկայում կենտրոնը հասարակական լայն շրջանակներին կներկայացնի Ա.Ղազինյանի ռուսալեզու հերթական հետազատությունը նվիրված Երևանին:

-Հաշվի առնելով ներկայացված հրատարակումների բազմազան թեմատիկան՝ հարց է ծագում, թե ինչ կերպ են հետազոտողները կարողանում հիմնավոր գիտական ուսումնասիրություններ իրականացնել. արդյոք Կենտրոնում առկա են բոլոր այդ ոլորտների մասնագետներ:
-Իհարկե, Կենտրոնում օբյեկտիվորեն չեն կարող լինել բոլոր վերոնշյալ և ապագայում էլ ենթադրվող հետազոտությունների թեմաներով զբաղվող մասնագետներ: Այս առումով Կենտրոնը ակտիվ գործակցում է ՀՀ-ում առկա տարբեր հետազոտողների, գիտնականների և փորձագետների, մշտական կապի մեջ է գիտական կենտրոնների և ինստիտուտների հետ: Կենտրոնի կողմից իրականացվող և հրատարակված հետազոտությունները կոլեկտիվ աշխատանքի արդյունք են: Դրանց մի մասը անցնում է գիտական փորձաքննություն ՀՀ-ում առկա գիտական կառույցներում:
Նշեմ, որ մինչ նախաձեռնված հետազատությունների հրատարակումը, տարբեր գիտահետազոտական կառույցներից հետազոտությունների վերաբերյալ մենք ստանում ենք կարծիքներ, որոնք հիմք են մեզ և հեղինակի համար կատարելու շտկումներ: Հարկ է նշել, որ իրականացվող հետազոտություններում գերակշռում են փաստական նյութերի, փաստաթղթերի կրկնօրինակների, քարտեզների, լուսանկարների հիմքով այդ թվում օտարալեզու նյութերը, որոնք հետագայում լսարանին հնարավորություն են տալիս ուղղակիորեն համոզվելու ներկայացվող մոտեցումների ճշմարտացիության մեջ: Սա կարևոր սկզբունք է մեզ համար, որ անխախտորեն պահպանվելու է նաև Կենտրոնի կողմից նախատեսվող հետագա ուսումնասիորություններում ևս:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}