Հայաստանն ու ԱՄԷ-ն մտադիր են ավելացնել երկու երկրների միջև գործող ավիաթռիչքները
Այսօր ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյան ու ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Մուհամմադ Գարգաշի հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև գործող ավիաթռիչքներն ավելացնելու հարցը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են նաև հայ-էմիրաթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի գումարման, ԱՄԷ-ում հայկական արտադրատեսակների ցուցահանդես և գործարար համաժողով կազմակերպելու հետ կապված հարցեր:
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական հարաբերությունները՝ միաժամանակ կարևորելով առևտրատնտեսական համագործակցության էլ ավելի զարգացումը: Այդ կապակցությամբ զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է առավել ուշադրություն դարձնել հատկապես մասնավոր հատվածների միջև համագործակցության ընդլայնմանը:
Նախորդող հրապարակում`
«Qatar Airways» ավիաընկերությունը մուտք կգործի հայկական շուկա
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա