Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կհանդիպի Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիին
Իրանի ԱԳ նախարարը Հորդանանից մեկնել է Սիրիա:
Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին այսօր Հորդանանի իշխանությունների հետ Սիրիայի հարցով բանակցություններ անցկացնելուց հետո մեկնել է Սիրիա:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարը Դամասկոսում երկկողմ հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և ԱԳ նախարար Վալիդ Մոալեմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին