Հ.Արենս. Հայ մանուկների 5 տոկոսը թերքաշ են
Առաջիկա չորս օրերին Երևանում տարածաշրջանի երկրներից ժամանած մասնագետները «Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացումը» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովի շրջանակում կքննարկեն Ալբայիանում, Հայաստանում և Վրաստանում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճության ահագնացող խնդիրը և կփորձեն լուծումներ գտնել այս խնդրի լուծման համար:
Իր խոսքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նշեց, որ ըստ 2010թ-ի ժողովրդագրության և առղոջապահության ուսումնասիրության, որ արվել է Հայաստանում, մեր երկրում երեխաների սնուցման իրավիճակը գնալով վատանում է և թերաճությունը 2005-2010թթ-ին մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում աճել է մինչև 19 տոկոս.
«Մինչև 5 տարեկան երեխաների 15 տոկոսը գերքաշություն ունի, իսկ երեխաների 5 տոկոսը թերքաշ են, ինչը նշանակում է, որ Հայաստանում առկա է թերսնուցման խնդիրը: Ցավոք սրտի որևէ առաջընթաց չկա այն երեխաների թվի առումով, որոնք բացառապես մինչև վեց ամսեկան սնվում են բացառապես կրծքի կաթով: Եվ եթե մինչև 2005 թվ-ին այդ երեխաների թիվը եղել է 33 տոկոս, ապա 2010-ին միայն 35 տոկոս»,- հայտարարեց տիկին Արենսը` մատնանշելով, որ անցած ժամանակահատվածում, փաստորեն, առաջընթացն ընդամենը երկու տոկոս է արձանագրել:
UNICEF-ի ներկայացուցիչը նշեց նաև, որ Հայաստանում ահագնացող է նաև անեմիայի ցուցանիշը ու մասնավորապես նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրող տարիքի կանանց շրջանում` 37 և 25 տոկոս համապատասխանաբար:
Աշխատաժողովում հնչեց վիճակագրություն երեք երկրների մասով. վերջին տվյալների համաձայն`մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում թերաճության տարածվածությունը Հայաստանում կազմում է 19 տոկոս, մինչդեռ հարևան Վրաստանում այն 11 տոկոս է, իսկ Ալբանիայում` 16 տոկոս:
Առողջապայության նախարարության աշխատակիցներից մեկն էլ տեղեկացրեց, որ նախարարությունում այժմ աշխատում են Երեխաների սնուցման ռազմավարության վրա, այնպես որ այս աշխատաժողովը հնարավորություն կտա ճիշտ մոտեցումներ ներառել այդ ռազմավարության մեջ:
Նշենք, որ աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրանի կողմից:
Նախորդիվ`
Աշխատաժողով`«Երեխաների շրջանում թերաճության նվազեցման նպատակով ազգային ռազմավարությունների ուժեղացում»
Թերսնված, թերքաշ ու թերաճ երեխաներ. Ի՞նչ է արվում, ի՞նչ պետք է անել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները