Հայաստանում սերմնահեղուկ տվողները պետք է լինեն երիտասարդ, առողջ
Հայաստանում սերմնահեղուկի բանկ կա, և այժմ համապատասխան օրենքում փոփոխություններ են կատարվում դրա պահպանման ու օգտագործման համար նոր մոտեցումներ կիրառելու համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
Նրա խոսքով, սերմնահեղուկի բանկի համար «արտադրանք» տվող մարդիկ դա հիմնականում անում են շահադիտական նպատակներով, իսկ որպես բարեգործություն, հազվագյուտ դեպքերում է լինում: Սերմնահեղուկի բանկում մեկ դոնորի համար անհրաժեշտ նյութը պահպանելու համար ծախսվում է 75 հազար դրամ` դոնորին հետազոտելու համար:
Ով ցանկանա, դոնոր չի կարող լինել: Ըստ Օկոևի դոնորը պետք է լինի առողջ, երիտասարդ: Պորֆեսորը միևնույն ժամանակ, չասաց թե դոնորին սերմնահեղուկ տալու համար որքան են վճարում: «Գիտեք, տարբեր տեղերում տարբեր գներ են, ես չեմ կարող մեկինն ասել, որպեսզի ռեկլամ չլինի», -հավելեց Օկոևը:
Թեմային առնչվող. «Դուք պատկերացրեք» .Նոր մանրամասներ խորհրդավոր սերմնահեղուկի պատմությունից (լրացված)