Իսրայելցի զինվորական. Թել Ավիվը Սիրիայի հետ պատերազմելու նպատակ չունի
Իսրայելը Սիրիայի հետ պատերազմելու նպատակ չունի: Այդ մասին իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իսրայելի ԶՈւ-ի հրամանատարներից մեկը՝ Յաիր Գալանը:
Իսրայելցի բարձրաստիճան զինվորականը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իսրայելի և Սիրիայի միջև ռազմական բախման հավանականությանը, նշել է, որ Թել Ավիվը Սիրիայի հետ պատերազմելու նպատակ չունի:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Կնեսետի նախկին պատգամավոր, վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած քաղաքական գործիչներից մեկը Թզաչի Հանգեբին իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում՝ նշել է, որ Իսրայելի օդուժի կողմից Սիրիայի վրա կատարած ռազմական հարձակման նպատակն այն էր, որպեսզի կանխվի Սիրիայի տարածքով Լիբանանում գործող «Հեզբոլլահ» կազմակերպությանը զենքի մատակարարումը:
Նախորդող հրապարակում՝
ԻԻՀ բանակի ընդհանուր հրամանատար. Իրանի բանակը ի զորու է ինքնուրույն ոչնչացնել Իսրայելը
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին