Իսրայելն ու Թուրքիան պայմանավորվել են «Ազատության նավատորմի»-ի համար փոխհատուցման շուրջ
Իսրայելն ու Թուրքիան «Ազատության նավատորմ»-ի հետ կապված միջադեպի համար փոխհատուցման նախագիծ են պատրաստել:
«Բանակցող խմբերը համաձայնության նախագիծ են պատրաստել, որը մի քանի հարցերի լրացուցիչ մշակման կարիք ունի: Երկու կողմերն էլ նախատեսում են համաձայնության հասնել մոտ ապագայում»,-ըստ «Ռոսբալտ» լրատվականի, այս մասին հայտնել են Իսրայելի կառավարության` բանակցային խմբերի միջև երկրորդ փուլի խորհրդատվության մամլո ծառայությունում: Առաջին փուլը կայացել էր ապրիլին, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում:
2010 թվականին Գազայի հատվածի շրջափակումը ճեղքելու նպատակով այդ կողմ ընթացող թուրքական 6 նավերի բռնագրավման և նավարկությանը մասնակից 9 թուրք զոհերի փոխհատուցումը թուրքական կողմի նախապայմանն է թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման` ընդհուպ մինչը թուրքական դեսպանի` Թել-Ավիվ վերադառնալու հարցում:
Հիշեցնենք, որ մարտ ամսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել էր իր թուրք կոլեգային` Թայիփ Էրդողանին և ներողություն էր խնդրել «ցանկացած սխալի համար», որոնք կարող էին «Ազատության նավատորմիղ»-ի մասնակիցների մահվան պատճառ հանդիսանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին