ԱՀԱԶԱՆԳ. Վանաձորի թիվ 4 դպրոցում ծնողներից ամեն շաբաթ շորթում են 1000-3000 դրամ
Panorama.am-ի խմբագրությունը ահազանգ է ստացել Վանաձորի թիվ 4 դպրոցում սովորող երեխաների որոշ ծնողների կողմից, ովքեր իրենց բողոքն են փոխանցում վերոնշյալ դպրոցում շարունակական բնույթ կրող դրամահավաքների առիթով.
«Փաստացիորեն այդ դպրոցի 4գ դասարանից, որտեղ ուսանում են 12 երեխա, ինչպես նաև համատարած բոլոր դասարաններից շաբաթական կտրվածքով դպրոցի ֆոնդի և կարիքների համար աշակերտներից շորթում են 1000-3000-ական դրամներ, իբր թե, ծնողկոմիտեի միջամտությամբ և ղեկավարության հովանավորությամբ և կարգադրությամբ:
Այդ դրամահավաքները կատարվում են այն պատճառաբանությամբ, որ իբրև ծառայում են դպրոցի ընդհանուր կարիքների` մաստիկայի, ավելի և այլ պարագաների ձեռք բերմանը: Սակայն, եթե հաշվի առնենք դրանց չափն ու պարբերականությունը, ապա դրանք կբավականացնեին նաև հարակից շենքերի ու փողոցների մաքրմանն ու բարեկարգմանը, իսկ թիվ 4 դպրոցի վրա ծախսվելու դեպքում կարելի կլիներ դպրոցը` ինչպես ներսից, այնպես էլ`դրսից մաստիկայապատման համար:
Այդ դրամահավաքները զայրույթ են առաջացրել կարիքավոր և ոչ այնքան բարեկեցիկ կյանքով ապրող ծնողների շրջանում, որոնց երեխաներից ստիպողաբար պահանջվում են` շորթվող գումարները:
Հիշեցում`«Հանրապետության բոլոր դպրոցներում անխտիր դրամահավաքությունը արգելված է»,- բողոքում են ծնողները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա