Արցախը պատրաստվում է Հաղթանակի օրվա տոնակատարություններին (Լուսանկարներ)
Մայիսի 9-ի` Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ այսօր Արցախում տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: Ինչպես Արցախից հայտնում է panorama.am – ի թղթակիցը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր քաղաքներն ու համայքները տոնական են զարդարված, շտկվում են տոնական միջոցառումների նախապարտաստման վերջին շտրիխները:
Հիմնական միջոցառումները, թերևս տեղի են ունենալու Ստեփանակերտում և Շուշիում: Կեսօրին Արցախի մայրաքաղաքում կանցկացվի զինվորական շքերթ, իսկ Շուշիում կբացվի կերպարվեստի թանգարան: Երեկոյան նախատեսվում է տոնական մեծ համերգ`հայաստանյան անվանի երգիչների և հյուրերի մասնակցությամբ, ինչպես նաև շքեղ հրավառություն: Նշենք, որ մայիսյան եռատոնի կապակցությամբ միջոցառումներն Արցախում մեկնարկել են դեռ մայիսի 5-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին