Հղիության ժամանակ մոր սնունդն ազդում է երեխայի գրագիտության վրա
Թասմանիայի համալսարաններից մեկի գիտնականները պարզել են, որ անմիջական կապ կա հղիության ժամանակ ապագա մոր օգտագործած մթերքի ու ապագա երեխայի գրագիտության միջև: Օրինակ, երեխաները, որոնք մոր արգանդում զրկված են եղել յոդի բավարար քանակությունից, կյանքում ոչ այնքան գրագետ են լինում: Սակայն մյուս կողմից յոդի պակասը ոչ մի կերպ չի ազդում ճշգրիտ գիտությունների, օրինակ մաթեմատիկայի ոլորտում երեխայի ունակությունների վրա: Հետազոտողները եզրակացրել են, որ յոդի պակասը արգանդում կարող է թուլացնել երեխայի լսողական օպերատիվ հիշողությունը: Յոդ պարունակում են ելակը, նարինջը, խաղողը, խնձորը, ոչխարի, խոզի միսը, հավկիթը, պանիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու