Կոտայքի մարզում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով դեպքեր. 4 հոգի տեղափոխվել են Երևան
Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկատվություն էր ստացվել, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում բնակչության շրջանում արձանագրվում են աղեստամոքսային գանգատներով դեպքեր:
Տեղում իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ մայիսի 6-ին Արգելի առողջության կենտրոն է դիմել 1 հիվանդ:
ԱՆ տեղեկացմամբ, իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդության դեպքեր արձանագրվել են համայնքի տարբեր թաղամասերում` առանց տարիքային առնաձնահատկությունների, սակայն հիվանդների 70% -ը 0-14 տարեկան երեխաներ են: Խմելու ջրի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են:
Մայիսի 7-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է 3 հիվանդ, «Նաիրի» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում` 1: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ունեն առողջացման դրական շարժընթաց:
Հիմք ընդունելով իրականացված հետազոտութունների արդյունքները Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը:
Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվում են ներքոհիշյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները`
• անջատվել է ոռոգման ջրի համակարգը,
• իրականացվում են խմելու ջրի վարակազերծման աշխատանքներ,
• իրականացվում է խմելու ջրի համակարգի վթարների ակտիվ հայտնաբերում,
• խստացվել է հսկողությունը խմելու ջրի համակարգի նկատմամբ,
• նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվում է բակային համայց, որի արդյունքում հայտնաբերվել է մեկ հիվանդ և տեղափոխվել Նորք ինֆեկցիոն հիվանդանոց,
• հիվանդների նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում,
• մանրէաբանական հետազոտությունների համար` ինչպես կասկածելի հիվանդներից, այնպես էլ խմելու ջրի համակարգից իրականացվել են նմուշառումներ,
• բնակչությանն ապահովվել է ախտահանիչ նյութեր,
• բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Աշխատնքները շարունակվում են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու