ԲՀԿ-ն ընդդիմություն կդառնա ՕԵԿ-ի սցենարով
«Հայկական ժամանակ»-ին երեկ հայտնի է դարձել, որ «Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններից հետո, այդուամենայնիվ, որոշել է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին: Դա տեղի է ունենալու ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում: Սույն տեղեկությունը հայտնել են ԲՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները:
«Ըստ նույն աղբյուրների, ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել: Թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ: Դրանք քննարկման փուլում են: ԲՀԿ-ն պատրաստ է նաև կուսակցությունից գործարար թևի անջատմանը: Իշխանությունն արդեն այսօրվանից պատրաստվում է 2017-18թթ. ընտրություններին և փաստորեն որոշել է գործարկել նույն սցենարը, որը կիրառվեց 2006-2008 թթ. ընթացքում: Այն ժամանակ, սակայն, գործիքը կամ «ընդդիմությունը»՝ ՕԵԿ-ն էր: Թե այս սցենարը ժամանակի ընթացքում ինչ մուտացիաների կենթարկվի և արդյո՞ք արդյունավետությամբ կգործի, դեռ կերևա»: