Կարծիք կա, որ «Բարև, Երևանի» գրանցած խայտառակ արդյունքների մեղավորը Րաֆֆին է
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների` ներսում այժմ տիրում է կատարյալ խառնաշփոթ: Մի մասը`մասնավորապես այնպիսի գործիչները, ինչպիսին են Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, կողմնակից են անպայման վերցնել ավագանու մանդատները, սակայն երիտասարդական թևի զգալի մի մասը կողմ է մանդատները չվերցնելուն:
Գումարած դրան` ներսում իրավիճակը խառնում են նաև, այսպես կոչված, «քաղաքացիական ակտիվիստները», որոնք Րաֆֆու թիմին ուղեկից էին դարձել փետրվարի 18-ի հաջողված ալիքի շնորհիվ: Այդ ամենին գումարվում է նաև մեղավորների փնտրտուքը, թե ում պատճառով է «Բարև, Երևանը» այդպիսի խայտառակ արդյունք գրանցել ավագանու ընտրություններում, ու շատերը հակված են այն տեսակետին, որ թիվ մեկ մեղավորը հենց Րաֆֆին է»: