ԲՀԿ-ական նախկին մարզպետը կկալանավորվի
«Ժամանակ»-ի տեղեկություններով, Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանին շուտով կկալանավորեն:
Թերթը հիշեցնում է, որ որոշ տեղեկությունների համաձայն, իր պաշտոնավարման տարիներին նա յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց Ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը: Թերթի տեղեկություններով, այս պահին հաջողվել է բացահայտել մարզի մոտ հինգ գյուղի համար հատկացված դիզվառելիքի 10 միլիոն դրամի յուրացում: Ս. Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել, այն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում: Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը թողնելով դեռևս անցած տարի՝ նա ակտիվորեն սկսել է ծավալել բիզնես գործունեություն: