Քաղտեխնոլոգ. Ավագանու ընտրություններից ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց
«Դասական հայկական ավանդական ընտրություններ»: Երևանի ավագանու ընտրություններին նման գնահատական տվեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ընդդիմությունը կարող էր շատ բան քաղել, բայց շատ բան կորցրեց: Իշխանությունն, ի տարբերություն նախագահական ընտրություների, ավելի շատ դասեր քաղեց նախագահական ընտրություններից, ավելի արդյունավետ աշխատեց, քան ընդդիմությունը»,- ասաց նա:
Ըստ քաղտեխնոլոգի, ընդդիմության հաջողության չհասնելու պատճառն այն էր, որ չմիավորվեցին: «Ասում էին ընտրություններից հետո կմիավորվենք: Դե միավորեք: Ում հետ եք միավորվելու: Կորցրեցին բոլոր ընդդիմադիրներն անխտիր, այդ թվում նաև իրեն ալտերնատիվ հայտարարած ԲՀԿ-ն»,- նշեց Կ. Քոչարյանը:
Ընդդիմադիր կուսակցություններից ՀՅԴ-ի ձախողման պատճառներից է նաև, ըստ փորձագետի, այդ քաղաքական ուժի էլիտան. «Հայաստանյան ՀՅԴ ղեկավարությունը պետք է փոխվի, իսկ ՀԱԿԿ-ի անհաջողությունն էլ բնական համարեց` ուրժուադեմոկրատական հեղափոխության մասին խոսողն էլ նման արդյունքներ պետք է ունենար:
Նրա կարծիքով, ընդհանրապես, հայաստանյան բոլոր կուսակցություններին անհրաժեշտ է սերնդափոխություն: