Ասի տղերք` հայոց արծիվ Շուշին բերեց, Շուշին ազատագրվեց. Սասուն Միքայելյանը հիշել է Շուշիի գրավումը

«Շուշիի ազատագրումը ժողովրդի դափնիներն են, ղարաբաղյան պատերազմի հաղթանակը ժողովրդի պայքարի արդյունքն է», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց արցախյան ազատամարտի հերոս, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը` պատասխանելով հարցին, թե ի վերջո ումն են Շուշիի ազատագրման դափնիները: Միքայելյանի պնդմամբ, հայ ժողովուրդն է ազատագրել Շուշին` «մեկը զենք ա վերցրել, մյուսը գրիչ, մեկի տունը ցուրտ ա մտել, մեկի տունը հաց չի եղել»:

«Մենք Շուշիի Քյոսալարի բարձունքն էինք վերցնում, բարձունքը վերցնելու հետ մի հայ արծիվ Շուշվա վրա սավառնեց: Ասի տղերք` հայոց արծիվ Շուշին բերեց, Շուշին ազատագրվեց: Դրանից մի ժամ հետո վիրավորվել եմ: Էդ կարճ ժամանակահատվածն ա եղել իմ ուրախության հատվածը»,- պատմեց Միքայելյանը: Նրա համար ցավալի է, որ հայոց պատմությունն այժմ սրբագրվում է ու հերոսները ճիշտ չեն ներկայացվում: «Նորմալ ա, որոշ մարդիկ են ազատագրել Ղարաբաղը, որոնք ընդհանրապես տեղյակ չեն ոչ մի բանից»,- հայտարարեց Սասուն Միքայելյանը:

Ավագանու ընտրություններ

Անդրադառնալով Երևանի ավագանու և 2009-ին, և 2013-ին տեղի ունեցած ընտրություններին, Միքայելյանն ասաց, որ տարբերություններ կան. «Որքան էլ իշխանությունները մասսայական խախտումներ են արել, բայց այն մարդիկ, ովքեր համախոհ են տվյալ կուսակցությանը, իրենց ձայնը տվել են»: Նշենք, որ Սասուն Միքայելյանը Հայ Ազգային կոնգրես դաշինքի նախկին անդամ է: Նրա կարծիքով, այսօր ժողովրդի շրջանում միասնականությունն է պակասում և այդ հարցում իշխանությունները մտածելու բան ունեն: «Իշխանությունները պետք է մտածեն երկիրը ոչ թե ի շահ անհատի ծառայեցնելու, այլ պետության շահերի հիման վրա առաջ տանելու մասին»,- նկատեց Միքայելյանը:

Սասուն Միքայելյանը երբեք չի դառնա ՀԱԿ անդամ 

Ազատամարտի հերոսը վստահ է, որ առաջիկա մեկ տարում նոր ընդդիմություն կձևավորվի, քանի որ «Հայաստանում կան առողջ ուժեր ու անհատներ, ովքեր այս տարիների ընթացքում չեն կորցրել իրենց «ես»-ը»: Ամենամեծ դժբախտությունն այն է, որ իշխանությունը ոչ թե պետականության հիմքերը ամրապնդելու համար է գործում, այլ որոշ անհատների շահերը կամ պաշտոնը պահելու համար»,- ասաց արցախյան ազատամարտի հերոսը: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չի ստացվում, որ այսօր ընդդիմադիր դաշտը միավորվի, Միքայելյանն ի պատասխան արձագանքեց կարճ. «Որովհետև էդքան էլ ընդդիմադիր չեն»: Մյուս հարցին, թե հնարավո՞ր է, որ նոր ուժի լիդերը լինի Նիկոլ Փաշինյանը, Միքայելյանը պատասխանեց ռուսերեն. «Тонкий намек на толстых обстоятельтвах. Ժամանակը ցույց կտա»: 

Ինչ վերաբերում է նորաստեղծ ՀԱԿ կուսակցությանը, ապա Միքայելյանը հայտարարեց, որ ինքը երբեք չի անդամակցի այդ ուժին: Թեպետ իր խոսքով, ինքը ավագանու ընտրություններին սատարել է ՀԱԿ թեկնածու Վահագն Խաչատրյանին, բայց ինքն այլ կերպ է պատկերացնում ընդդիմադիր պայքարը: «Չեմ ուզում որևէ մեկին վարկաբեկել կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին վատ բան խոսեմ, բայց քանի որ էսօր Շուշիի ազատագրման օրն է, ուզում եմ զինվորական տերմինով բացատրեմ. ի՞նչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը. Լևոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց, գնաց… իմանո՞ւմ եք, չէ՞, որ 93 թվականին եռամսյա զորավարժությունների համար մարդ էին հավաքում: Այսինքն` զորքը թողեց հրապարակներում, նոր սկսել է եռամսյա վարժական հավաքներում մարդ հավաքել: Դրա համար էլ արդյունքն էս էր»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Կառավարության նոր կազմի մասին

«Գումարելիների տեղերը փոխելիս, գումարը չի փոխվում», -խոսելով կառավարության նոր, բայց գրեթե չփոփոխված կազմի մասին, ասաց Սասուն Միքայելյանը ու հավելեց. «Արտագաղթը դրանից չի կանգնելու; Իսկ ես տարիներ առաջ, դրա համար եմ զենք վերցրել»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}