«The Mirror Spectator». Հայ որբերը դարձել են թուրք ազգի գենետիկան հարստացնելու աղբյուր
«The Mirror Spectator»-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ` «Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և վերապրածների» վերնագրով հոդված է տպագրել:
«Հայոց ցեղասպանության ժամանակ մահացածների թվի վերաբերյալ Թուրքիայի անընդհատ փաստարկներին և հայերի, ինչպես նաև միջազգային հակափաստարկների ֆոնին, Հրանտ Դինքը երկու կողմերին էլ կհիշեցներ. «Մենք շարունակում ենք խոսել մահացածների մասին, եկեք խոսենք նրանց մասին, ովքեր կենդանի են մնացել»:
Կենդանի մնացածներ ասելով նկատի ունենք Անատոլիայում ապրող ոչ որպես հայերի, այլ քրդերի, թուրքերի և այլն ինքնությունների ներքո թաքնվողներին:
Ազգին բնաջնջելու փորձից անցել է 98 տարի, ժամանակն է խոսել թաքնված հայերի մասին` հիմնականում 1915թ որբ մնացած երեխաների մասին, ովքեր ձուլվել են այլ ինքնությունների հետ:
Հրանտը քաջություն է ունեցել բացահայտել թուրք հերոսներից մեկի ինքնությունը, ով եղել է հայ: Թուրքերի լեգենդար հերոսուհի Սաբիհա Գյոքչեն (1913-2001) աշխարհի հայտնի 20 օդաչուներից մեկն է եղել, ում անունն իրականում Խաթուն Սեբիլջյան է: 1925թ. Բուրսա ժամանած Քեմալ Աթաթուրքը, որը սիրում էր այցելել բարեգործական հաստատություններ, զրուցել խեղճերի ու դժբախտների հետ, նմանատիպ այցերից մեկի ժամանակ լսելով փոքրիկ Սաբիհայի տխուր պատմությունը, որդեգրում է նրան և տանում Անկարա։
Հրանտ Դինքի այս բացահայտումը հանգեցրեց նրան, որ Հրանտը կառավարության, ԶԼՄ-ների կողմից դարձավ ատելության և սպառնալիքների թիրախ. 3 տարի հետո նրան սպանեցին:
Բայց Սաբիհա Գյոքչեն միայն մեկն էր այն հազարավոր աղջիկներից և տղաներից, ովքեր բաժանվել են իրենց ծնողներից 1915թ իրադարձությունների ժամանակ: Իսկ ի՞նչ է պատահել այս որբերի հետ:
Փաստագրված իրողություն է, որ Անատոլիայից հայ բնակչության դեպի Սիրիայի անապատներ տեղահանության ժամանակ տեղացի թուրքերը և քրդերը խլել են հայ երեխաներին իրենց ծնողներից և տարել են նրանց տուն, որպես ծառայողներ կամ էլ կին: Շատ երեխաների էլ վաճառել են որպես ստրուկներ: Կային որոշ երեխաներ, ովքեր ի սկզբանե փրկվել են Եվրոպական կամ Ամերիկյան միսիոներների կամ Պոնտոսի հունական հոգևոր առաջնորդների կողմից, սակայն, նրանց հետագայում խլել և սպանել են: Մենք կարող ենք վկայակոչել Տրապիզոնում արձանագրված ողբերգական միջադեպերը, որտեղ կառավարության թույլտվությամբ ծնողների սպանությունից հետ 600 հայ որբ երեխաներ տեղափոխվել են հունական վանք: Սակայն երեք ամիս հետո, ըստ Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմիի հրամանի, ոստիկանությունը բռնի կերպով որբերին վանքից տարել և հանձնել է թուրք կապիտան Ռահման Բայրակտարօղլուին (Rahman Bayraktaroglu), ով երեխաներին դրել է ալյուրի պարկի մեջ, և այն իջեցրել Սև ծով:
Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմին ընտրել է մոտ 450 հայ գեղեցիկ աղջիկների և նրանց տարել թուրքական վերնախավի համար նախատեսված հասարակաց տուն: Աղջիկների մեծ մասը բռնի կերպով իսլամացվել է, մի քանիսն էլ փախել են, կամ ինքնասպան եղել:
1915 թվականի իրադարձությունները և հետևանքները հստակ ցույց են տալիս, որ հայ որբերը դարձել են թուրք ազգի գենետիկան հարստացնելու աղբյուր:
Կարելի է ենթադրել, որ մոտավորապես 100.000 հայ որբեր գոյատևել են, սակայն թրքացվել, կրոնափոխ են եղել: Գիտնականները հաշվարկում են, որ մոտովորապես 200,000 չափահաս հայեր արտաքսումից խուսափելու համար նույնպես կրոնափոխ են եղել: Ուստի հասկանալի է, որ 300,000 հայ կենդանի են մնացել են 1915թ իրադարձությունների ժամանակ: Այս ամենից հետո Թուրքիայի բնակչության թիվն աճել է յոթ անգամ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները