Պ. Աբրահամյան. Ցանկացած կարևոր խնդիր մենք կարող ենք ռազմական առումով լուծել
«Շուշիի ազատագրումը և Շուշիի ազատագրման օպերացիայի պլանավորումը նորաստեղծ հայկական բանակի հիմքն է` որպես գիտականորեն, իսկական զինվորական առումով պլանավորված ռազմական ակտ: Դրանով հիմք դրվեց հայոց բանակի կազմավորմանը»,- անդրադառնալով 21 տարի առաջ` 1992 թվականին այս օրը տեղի ունեցած Շուշիի ազատագրման օպերացիայի ռազմական նշանակությանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի փոխտնօրեն, գնդապետ Պողոս Աբրահամյանը:
Նրա խոսքերով` հայոց բանակի հիմքը համարվում է Շուշիի օպերացիան, որովհետև պլանավորված ու մշակված է եղել ռազմական արվեստի բոլոր տարրերով:
«Դա բերեց հաղթանակի, և դրանից հետո ցանկացած օպերացիա մանրակրկիտ պլանավորվում էր և հասնում իր նպատակին»,- ընդգծեց Պ. Աբրահամյանը:
Անդրադառնալով Շուշիի հաղթանակի պատմական նշանակությանը, նա հավելեց. «Հաղթանակը` որպես պատմական երևույթ, դա հենց հայոց ռազմական մտքի և հայ զինվորի քաջության միասնական, ամբողջական դրսևորումն էր: Դա ցույց տվեց, որ մեզ համար կարևոր ցանկացած խնդիր մենք կարող ենք ռազմական առումով լուծել: Անհնարին բան գոյություն չունի: Այն մեզ հոգեբանական բարձունք տվեց»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան