5 ազատամարտիկներ նվեր ստացան «Լադա» մակնիշի մեքենաներ
Քիչ առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսավոր պայմաններում բացվեց Ազատամարտիկների միության նորակառույց շենքը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ու Արցախի նախագահները, Արցախի թեմի առաջնորդը, խորհրդարանի ու միության անդամներ:
Ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը կարևորեց նման միության ստեղծումը, նշելով, որ կարևոր է, ազատամարտիկներն իրենց փորձը փոխանցեն ապագա սերունդներին:
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, միջոցառման ավարտին 5 ազատմարտիկների նվիրեցին «Լադա» մակնիշի մեքենաներ, ևս մեկ մեքենա նվիրվեց միությանը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհվեց միության պատվավոր անդամի կոչում: Միությունն ունենալու է մոտ 10 հազար անդամ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են