ԱՆ. Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակի հավանական աղբյուրը խմելու ջուրն է
Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքում շարունակվում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, կապված համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով դեպքերի հետ: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ շարունակվել են բակային համայցերը, որի արդյունքում հայտնաբերվել է 2 հիվանդ, վերջիններս հոսպիտալացվել են,
• շարունակվել են խմելու ջրի լաբորատոր հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են շեղումներ,
• աղեստամոսքային խանգարումներով հիվանդներից իրականացվել են նմուշառումներ` մանրէաբանական հետազոտությունների նպատակով:
Ներկայումս առկա է հոսպիտալացված 7 հիվանդ, որոնց վիճակը բավարար է, ունեն առողջացման դրական շարժընթաց:
Ինչպես համաճարակաբանական, այնպես էլ լաբորատոր հետազոտությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի արձանագրման հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը, քանի որ
1. հիվանդության դեպքերն արձանագրվել են միաժամանակ,
2. ընթանում են թեթև ընթացքով,
3. հիվանդներն արձանագրվում են համայնքի տարբեր թաղամասերում և ունեն միևնույն կլինիկական ախտանշանները,
4. խմելու ջրի որակի վատացումը` մանրէաբանական ցուցանիշներ, համընկնում է համայնքում ոռոգման ջրի տրման հետ:
Նախորդող նորություն` Կոտայքի մարզում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով դեպքեր. 4 հոգի տեղափոխվել են Երևան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու