Հրաչյա Պետրոսյանց. Շուշիի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր
Շուշի ազատագրումը պատմական անհրաժեշտություն էր: Անդրադառնալով 21 տարի առաջ` 1992 թվականի այս օրը տեղի ունեցած Շուշիի ազատագրման օպերացիայի ռազմական նշանակությանը, Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
«Շուշի ազատագրումը տվյալ պահի համար ուղղակի անհրաժեշտություն էր, և մենք պետք է պարզորոշ գիտակցենք այն հանգամանքը, որ եթե այդ պահին Շուշին չազատագրվեր, մենք արցախյան գոյամարտը հաղթական ավարտին հասցնելու հնարավորություն չէինք ունենա: Ստեփանակերտը մնալու էր գնդակոծման տակ, և մենք մշտապես ստիպված էին լինելու այս ուղղության վրա կենտրոնացնել պատկառելի ռազմական ուժեր: Մյուս կողմից Շուշիի ազատագրման օպերացիան հնարավորություն տվեց շատ կարճ ժամանակահատվածում զարգացնել հաջողությունը: Արդյունքում հաջողեց մեր-երկու օրում Հայաստանի հետ ցամաքային կապ հաստատել»,- նշեց Հ. Պետրոսյանցը:
Շուշիի ազատագրման գործում, ըստ Հ. Պետրոսյանցի, ամենակարևոր գործոնը հայկական ուժերի բարոյահոգեբանական վիճակն էր, հայ զինվորի ոգին:
«Նրանք գնում էին Շուշին անպայման ազատագրելու պատրաստակամությամբ: Այլ ելք չկար: Եվ նախևառաջ այս ամենի արդյունքում մենք կարողացանք ազատագրել այդ անառիկ բերդաքաղաքը: Շուշի ազատագրումը նաև խիստ կարևոր էր համայն հայոց ազգի ոգեշնչման գործում: Սա առաջին դեպքն էր, երբ մենք ազատագրեցինք քաղաք: Մինչ այս մարտերը ըթանում էին գյուղական շրջաններում և նման մեծ օպերացիա մենք դեռևս չէինք իրականացրել»,- ասաց Հ. Պետրոսյանցը:
«Ռազմական տեսանյունից օպերացիան խիստ գրագետ պլանավորված գործողություն էր: Փառք Աստծո, որ այսօր կենդանի են գործողությանը մասնակցած և այն պլանավորած անձանց մեծ մասը»,- նշեց Հ. Պետրոսյանցը` հավելելով, որ հենց ճիշտ պլանավորման արդյունքում հաջողվեց ազատագրել Շուշին հնարավորինս նվազ զոհերի գնով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան