Human Rights First. Ադրբեջանը մամուլի իրավունքները «հավերժ» ոտնահարողների շարքում է
Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության դեմ ահաբեկման արշավ է սկսվել: Իր կայքում նման գնահատական է հնչեցնում Human Rights First կազմակերպությունը:
«2013թ մարտի 12-ին «Ալ Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնալը դատապարտվեց 9 տարի ազատազրկման` հարկերից խուսափելու և դրամաշորթության մեղադրանքներով: Խմբագրի նկատմամբ հետապնդումները քաղաքական շարժառիթ ունեն, քանի որ նա քննդատության էր ենթարկում պաշտոնյաներին: Դատարանում Զեյնալին հնարավորություն չի ընձեռվել հանդիպել իր դեմ մեղադրանք առաջադրողի հետ և անգամ արգելել են տեսնել ենթադրյալ տեսանյութը, որի հիման վրա հետաքննությունն է իրականացվել: Զեյնալի դեմ մեղադրանք առաջադրող պատգամավոր Գյուլյար Ահմեդովան վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Զեյնալը վաղուց էր ահաբեկման արշավի թիրախ դարձել: Նա ձերբակալվել էր 2011թ-ից:
Ադրբեջանը մամուլի իրավունքների հարցում «հավերժ» ոտնահարողների շարքում է դասվում: Ընդդիմության համակարգային հետապնդումները, ինչպիսին Զեյնալի դեպքն է, հստակ մատնանշում են, որ Ադրբեջանը մարդու իրավունքների հարցում խախտում է իր միջազգային պարտավորությունները: Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելով լրագրողներին և բլոգերներին, Միացյալ Նահանգները պետք է աջակցի նրանց, ովքեր գտնվում են վտանգի տակ և խթանի այնպիսի միջավայրի ստեղծմումը, որտեղ խոսքի ազատությունն իրականացվում է առանց վախի»,- նշված է կազմակերպության կայքում:
Նշենք, որ Զեյնալը ձերբակալվել էր 2011թ.՝ Ադրբեջանի խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Գյուլյար Ահմեդովայի բողոքի հիման վրա: Կին պատգամավորի ներկայացրած հայցի համաձայն՝ Զեյնալն Ահմեդովայից գումար է շորթել՝ իր հասցեին սկանդալային նյութեր չհրպարակելու դիմաց: Արդեն ձերբակալությունից հետո Զեյնալի նկատմամբ ներկայացվել էր մեկ այլ մեղադրանք՝ հարկերից խուսափելը:
Ինքը՝ Զեյնալին, բազմիցս հերքել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր նկատմամբ հետապնդումները քաղաքական շարժառիթ ունեն: Զեյնալիի խոսքով՝ Ահմեդովան է իրեն բազմիցս խոշոր չափերի գումար առաջարկել՝ իշխանությունների հասցեին քննադատական նյութեր չհրապարակելու համար, ինքը, սակայն, մերժել է: Զեյնալի փաստաբանը վստահ է, որ իր պաշտպանյալը ճաղերի ետևում է հայտնվել լրագրողական գործունեության պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին