Ա. Ամարյան. ՄԻԵԴ-ի որոշումը կապված է Հայաստանի դատարանների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ոչ թե կրոնական կազմակերպության հարց է քննարկվել, այլ մարդու, քաղաքացու իրավունքների և անձեռնմխելիության հարց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության վերականգնողական» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը՝ խոսելով ՄԻԵԴ որոշման մասին, ըստ որի «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գանգատով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ։
Միաժամանակ Ա. Ամարյանն ասաց, որ գործի ընթացքը կապված է Հայաստանի դատարանների ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետ. «Դատական համակարգը պետք է ապօրինի որոշումներ չկայացնի: Այս որոշումը մարդու իրավունքների ոտնահարման հարցն է, այլ ոչ` կրոնական»: Հետագայում նման խնդիր չունենալու համար, ըստ նրա, պետք է մասնագետները ճիշտ աշխատեն, դատարանները լինեն անկախ:
Ի դեպ, Ա. Ամարյանի համոզմամբ, «Եհովայի վկաներինե խիստ ձեռնտու է այստեղ ծեծված լինելը»: