Հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ներմուծվել 11.1 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2013թ. հունվար-մարտին մարդասիրական օգնության կարգով, ՀՀ են ներմուծվել 1 280.7 տոննա ապրանքներ, որոնց արժեքը կազմել է 4.6 մլրդ. դրամ կամ 11.1 մլն. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 36.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 13.7%-ը` սարքեր և ապարատները, 12.5%-ը` մանածագործական իրերը, 7.8%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, 7.3%-ը` ոչ թանկարժեք մետաղները և դրանցից պատրաստված իրերը, իսկ 22.5%-ը`
մնացած ապրանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա